Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են

Armenpress 21:12, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է անձի առևանգման 2, գողության 12, խարդախության 8, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am