Rush ռոք-խումբը դադարեցնում Է իր գոյությունը

Armenpress 15:59, 23 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադական Rush ռոք-խումբը դադարեցնում Է իր գոյությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Globe and Mail թերթին հայտարարել Է կոլեկտիվի 64-ամյա կիթառահար Ալեքս Լայֆսոնը:

«Երկու տարուց փոքր-ինչ ավելի Է անցել Rush-ի վերջին հյուրախաղային շրջագայության պահից: Մենք կրկին հյուրախաղերի գնալու կամ եւս որեւիցե բան ձայնագրելու պլաններ չունենք,- ասել Է նա:- Մենք ամեն ինչ արել ենք, … մենք զգացինք, որ դա բավական Է»:

Rush խումբը հիմնվել Է 1968 թվականին Տորոնտոյում: 1994 թվականին Rush-ը ներառել են Կանադական երաժշտության փառքի սրահում, 2010 թվականին հայտնվել Է խմբի սեփական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում, իսկ 2013 թվականին Rush-ի կատարողներն ընտրվել են Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:

Երաժիշտներն ընդամենը ձայնագրել են 20 ալբոմ, որոնցից շատ կոմպոզիցիաներ դարձել են «ոսկե» կամ «պլատինե»: Clockwork Angels վերջին ալբոմը կոլեկտիվը թողարկել Է 2012 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am