Հռոմի պապը Դավոսի համաժողովի մասնակիցներին հորդորել Է պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Armenpress 11:10, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել Է հնարավորություններ որոնել ավելի արդարացի եւ համերաշխ հասարակական համակարգերի ստեղծման համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ եւ նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մշտական ֆինանսական անկայունությունը հարուցել Է նոր խնդիրներ եւ լուրջ մարտահրավերներ, որոնց հետ ստիպված են գործ ունենալ կառավարությունները, ինչպիսիք են գործազրկության աճը, աղքատության զանազան ձեւերի ավելացումը, սոցիալ-տնտեսական խզվածության ընդլայնումը եւ ստրկության նոր ձեւերը»,- ասված Է համաժողովի մասնակիցներին Ֆրանցիսկոս պապի հղած ուղերձում:

Քահանայապետն առանձնահատուկ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ արդի գլոբալացված աշխարհում, որն առաջ Է շարժվում ամեն գնով շահույթ ստանալու ձգտմամբ, տեխնոլոգիայի նույնիսկ ամենավերջին նվաճումները հաճախ նպաստում են հասարակության հետագա մասնատմանն ու անհատապաշտությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am