«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ ֆուտբոլիստներ հաջողություն են մաղթել Մխիթարյանին

Armenpress 10:50, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի արդեն նախկին խաղընկերները` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները, սոցցանցերում հաջողություն են մաղթել Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը գրել է. «Լավագույնը քեզ, եղբայր»: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի խաղացող Խուան Մատան ևս հաջողություն է մաղթել հայ ֆուտբոլիստին` խորհուրդ տալով վայելել նոր ակումբը:

«Իմ եղբայր, հաջողություն քեզ: Ես կկարոտեմ քեզ»,-գրել է բելգիացի հարձակվող Լուկակուն:

Հայ կիսապաշտպանին հաջողություն է մաղթել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն. «Մխիթարյանին հաջողություն եմ մաղթում և ամենայն բարիք: Մենք նրան չենք մոռանա»:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am