ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին

Armenpress 16:09, 22 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի Է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը:

Նիկոլետիի թեկնածությունը միակն Էր, պատգամավորներից այլեւս ոչ ոք այս անգամ չԷր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել Է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն Էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի Է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am