Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է

Armenpress 20:40, 21 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախավերջին 10-րդ տուրում առաջատար Հայկ Մարտիրոսյանը կիսեց միավորը Շանթ Սարգսյանի հետ: Անակնկալ պարտություն կրեց մի քան տուր շարունակ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Ռոբերտ Հովհաննիսյանը, ով զիջեց Մանուէլ Պետրոսյանին: Հաղթանակ տոնեց նաև Հովհաննես Գաբուզյանը:

Վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորու է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am