«Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Քրիստալ Փելաս»-ին

Armenpress 20:58, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Քրիստալ Փելաս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Էմիրաց» մարզադաշտում «Արսենալ»-ը 4 գնդակ ուղարկեց «Կրիստալ Փելաս»-ի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը: «Զինագործների» կազմում աչքի ընկան Մոնրեալը, Իվոբին, Կոսելնին և Լակազետը:

Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 42 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am