Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին

Armenpress 16:00, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին եւ Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշեւին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձներում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին: 

Զոհվածների հարազատներին եւ մերձավորներին մաղթում ենք տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am