Իտալիայում կինը 30 հազար եվրո Է կտակել իր կատվին. La Stampa

Armenpress 14:55, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կատուն ժառանգություն Է ստացել 30 հազար եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La Stampa թերթը: Ունեցվածքի սեփականատերը, որը ժառանգաբար փոխանցվել Է մի քանի օր առաջ մահացած տիրուհուց, դարձել Է Ջերի կատուն, որն ապրում Է Սաչալե քաղաքում (Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիաի մարզ):

Ավելի վաղ կինն ազգականներին ու մերձավորներին քանիցս հայտնել Էր, որ կատուն իր կյանքի գլխավոր Էակն Է: Կտակի համաձայն, ընտանիքի անդամները կենդանու տկարության դեպքում պետք Է բոլոր միջոցները ձեռնարկեն նրա բուժման համար՝ ընդհուպ մինչեւ թանկարժեք զարդերի ու հին թանկարժեք իրերի վաճառքը:

«Ջերի կատուն նրա սիրելին Էր: Նա կատվին ավելի շատ Էր սիրում, քան իր երեխաներին,-հրատարակությունը մեջբերում Է հանգուցյալի դստեր խոսքը:- Մեզ մնում Է միայն հարգել նրա ցանկությունը: Նա մեզ միշտ խրատում Էր գնահատել բոլոր կենդանի Էակներին, որպեսզի ապրենք անխռովության եւ Աստծո հավատքի մեջ, որի համար բոլորը հավասար են»: Կատուն արդեն տնօրինում Է իր ժառանգությունը. նրա տրամադրության տակ կա չորս պառկելաթախտ, նա սնվում Է մանր ծովախեցգետիններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am