Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Armenpress 11:34, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 19-ին ժամը 08:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 26 շենքի դիմաց մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քննիչի գլխավորությամբ մեկնած խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել հիվանդանոց:

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն` վրաերթի են ենթարկվել մի կին և 10-ամյա երեխա: Տեղում մահացածը, ըստ հրապարակումների, երեխայի մայրն է, իսկ 10-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am