Պուտինը սուզվել Է սառցանցքը

Armenpress 10:57, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սելիգերում մասնակցել Է մկրտության լողանալուն եւ սուզվել սառցանքը: Հունվարի 19-ին լրագրողներին այս մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նրա խոսքով՝ լճի շրջանում ջերմաստիճանը գիշերը ցած չի իջել մինուս 6 – 7 աստիճանից: Պեսկովը հավելել Է, որ նախագահը սառցանցք Է սուզվում արդեն մի քանի տարի: Ռուս ուղղափառ եկեղեցին Տիրոջ մրկրտությունն ավանդական լողանալով նշում Է հունվարի լույս 19-ի գիշերը: 2017 թվականին սառցանցք Է սուզվել 1,8 միլիոն ռուսաստանցի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am