ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համաձայնեց ժամանակավորապես ֆինանսավորել կառավարությանը

Armenpress 10:50, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Դա վարչակազմին թույլ կտա շարունակել աշխատանքը, սակայն «Սենատում փաստաթուղթն անցկացնելու հեռանկարները կասկածելի են»: Օրինագծով նախատեսված Է, որ կառավարությունը կաշխատի մինչեւ փետրվարի 16-ը: Եթե այն ընդունված չլիներ, ապա բոլոր ֆեդերալ գերատեսչությունները պետք Է աշխատակիցներին արձակուրդ ուղարկեին հունվարի 20-ից, քանի որ գործող օրենքի ժամկետը լրանում Է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am