Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս են ստեղծելու

Armenpress 10:35, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երկու տարվա ընթացքում կստեղծեն համատեղ Էքսպեդիցիոն կորպուս 10 հազար զինառայող թվակազմով: Հունվարի 18-ին այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքերին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք համաձանեցինք, որ բրիտանա-ֆրանսիական համագործակցությունը նախկինի պես վճռական նշանակություն ունի Եվրոպայի պաշտպանության համար, եւ որ մենք միասին կշարունակենք լիամասշտաբ դեր խաղալ այս աշխարհամասի անվտանգության ամրապնդման բնագավառում:

Եվ այսօր մենք կարող ենք հավաստել, որ բրիտանա-ֆրանսիական համատեղ միացյալ Էքսպեդիցիոն զորքերը մինչեւ 2020 թվականը պատրաստ կլինեն այն բանին, որ արագորեն եւ արդյունավետորեն մինչեւ 10 հազար զինծառայողներ ծավալեն ցանկացած սպառնալիք հաղթահարելու համար»,- հայտարարել Է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am