Բքի և տեսանելիության բացակայության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը փակ է

Armenpress 20:52, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  18-ի  ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի, Ախուրյանի, Ջերմուկի, Սիսիանի, Հրազդանի, Սպիտակի, Թալինի, Արտաշավանի, Սևանի, Ստեփանավանի, Լոռու, Ապարանի և Արթիկի տարածաշրջանների  ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Արթիկ-Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝  40-50 մետր:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում գետնաբուք է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բքի և տեսանելիության բացակայության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը փակ է:  Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման, և աղով, ավազով մշակման  աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am