Մադրիդը միջոցներ կձեռնարկի, որպեսզի Պուչդեմոնը չկարողանա դառնալ Կատալոնիայի ղեկավարը

Armenpress 15:08, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չկարողանա վերստին ստանձնել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան՝ ելույթ ունենալով COPE ռադիոկայանի եթերում:

«Մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք, որպեսզի Պուչդեմոնի պաշտոնակալությունը չկայանա»,-հայտարարել Է Սաենս դե Սանտամարիան: Փոխվարչապետը հավելել Է, որ «նա չի կարող լինել Ժեներալիտետի ղեկավար, եւ դա գիտեն մարդիկ, եւ գիտե անկախության շարժումը»:

Սաենս դե Սանտամարիան Կատալոնիայի խորհրդարանի նոր խոսնակ Ռոժե Տորենից ակնկալում Է քայլեր, որոնք կհամապատասխանեն Սահմանադրությանը:

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, որ Կատալոնիան, Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, Մադրիդի ուղղակի կառավարման ներքո կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնավար հանրակցությունում օրինականորեն չի նշանակվել կառավարության նոր ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am