Թրամփի մասին սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում. Hollywood Reporter

Armenpress 12:34, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hollywood Reporter-ը:

«Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի Էկրանավորման իրավունքը ձեռք Է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում Է միլիոնավոր դոլարների:

Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը, նշում Է հրատարակությունը: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքի Է հանվել հունվարի 9-ին եւ բեսթսելլեր Է դարձել ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, հաղորդվում Է, որ Դոնալդ Թրամփը չԷր ակնկալում դառնալ ԱՄՆ-ի նախագահ, նրա կինը՝ Մելանյան, շփոթահար Էր առաջին տիկինը դառնալու հեռանկարից, իսկ Թրամփի մի քանի խորհրդականներ անհանգստացած Էին նախագահի հոգեկան առողջությունից:

Սպիտակ տունը կտրականապես ժխտում Է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ Է ուղարկել Վուլֆին եւ հրատարակչին՝ պահանջելով կասեցնել գրքի հրատարակումն ու տարածումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am