Ղազախստանում 50-ից ավելի մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետեւանքով

Armenpress 11:13, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում 52 մարդ Է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ղազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ակտյուբինսկի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին:

«Նախնական տվյալներով՝ տուժել Է 57 մարդ: 52 մարդ զոհվել Է, հինգին հաջողվել Է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի Է ունեցել Սամարա--Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված Է ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ:

Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ Է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում Է հոգեբանական ծառայության թեժ գիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am