Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Armenpress 20:26, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am