Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան

Armenpress 20:20, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրերին: «Մենք գիտենք, թե ով ինչ է ասում, բայց Ռոնալդուն պետք է մտածի խաղի մասին: Նա այնտեղ է, որտեղ պետք է լինի: Ակումբը, երկրպագուները, բոլորը նրան սիրում են: Ես չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ «Ռեալ»-ից, քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կատարել խոստումը ու չի բարձրացրել պորտուգալացու աշխատավարձը: Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նրա տարեկան աշխատավարձը 21 միլիոն եվրո է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am