Հայտնի Է դարձել «Աստղային պատերազմների» նոր սփին-օֆի սյուժեն

Armenpress 16:55, 17 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ընկերությունը հայտնել Է «Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի՝ ֆանտաստիկ զրուցավեպի սփին-օֆի սյուժի մանրամասները, որը նվիրված Է մաքսանենգ Հան Սոլոյին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Empire-ը:

Ռեժիսոր Ռոն Հովարդի կինոժապավենում կպատմեն, մասնավորապես, Չուբակայի հետ երիտասարդ Սոլոյի ծանոթության մասին, որը հետագայում դառնում Է նրա հավատարիմ ընկերն ու գործակիցը, ինչպես նաեւ Լենդո Քալրիսիանի՝ Ամպային քաղաքի թխամորթ բարոն-վարչարարի մասին, որը գլխավոր հերոսին տանուլ Է տալիս «Հազարամյա բազե» տիեզերանավը: Քալրիսիանն ավելի վաղ հայտնվել Է «Աստղային պատերազմների» հինգերորդ եւ վեցերորդ Էպիզոդներում՝ «Կայսրությունը պատասխան հարված Է հասցնում» եւ «Ջեդայի վերադարձը» ֆիլմերում:

Նշվում Է, որ հանդիսականներին կներկայացնեն «Հան Սոլոյի հանդուգն սխրանքները վտանգավոր հանցավոր ընդհատակում»:

«Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» կինոժապավենում խաղացել են Օլդեն Էրենրայքը, Վուդի Հարելսոնը, Էմիլյա Քլարքը եւ Դոնալդ Գլովերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am