Գիտնականները կանխագուշակել են մարդկության մոտալուտ վախճանը

Armenpress 14:21, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները պաշտոնական հաղորդում են ներկայացրել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որտեղ պատմել են, թե Երկրի վրա կյանքը երբ պիտանի չի լինի մարդու եւ մյուս կաթնասունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրենց աշխատությունում մասնագետները նշում են կլիմայական փոփոխությունների վտանգը, որոնք անխուսափելի են Էներգիայի սպառման պատճառով, որը կշարունակի ավելանալ նույնիսկ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման դեպքում:

Նրանց տվյալներով՝ ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կենդանիների գոյատեւման համար ոչ պիտանի կդառնա արդեն 2200 – 2400 թվականներին՝ անկախ մինչեւ 2100 թվականը բնակչության աճի նվազումից: Նաեւ գիտնականները նշում են այլ ռիսկեր, որոնք կարող են քաղաքակրթության մայրամուտի հանգեցնել:

Դրանց թվում են՝ միջուկային ձմեռը, համավարակությունը, Երկրի բախումն աստղակերպերի հետ, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտի ստեղծման անսպասելի հետեւանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am