Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի ևս հինգ մասնակիցների երգերը

Armenpress 13:14, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-ից հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 17-ին դրանցից ևս հինգն արդեն հասանելի են հետևյալ հղումներով՝

Արման Մեսրոպյան - What You Hide

Հասմիկ Շիրոյան - You and I

Գևորգ Հարությունյան - Stand up

Մհեր Արմենիա - Forever

Ժաննա Դավթյան - Unbreakable

«Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ 

Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ» ։          

«Դեպի եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am