Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է

Armenpress 11:56, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 16-ին ժամը 16.00-ին Ք. Մայիլյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և բացատրություն տվել, որ տնից հեռացել է իր կամքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 19-ամյա Քնարիկ Մայիլյանը:

19-ամյա Քնարիկը դեկտեմբերի 24-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am