ԱՄՆ-ը կիսով չափ կրճատել Է պաղեստինցիների օգնության ՄԱԿ-ի հիմնադրամի ֆինանսավորումը

Armenpress 10:26, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը որոշում Է կայացրել կրճատել ՄԱԿ-ի՝ Պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությանն արվող վճարումները՝ 125 միլիոն դոլարից մինչեւ 60 միլիոն դոլար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը: «Եկել Է մյուս երկրների ժամանակը, որոնցից մի քանիսն ավելի ունեւոր են՝ ստանձնելու պատասխանատվությունը տարածաշրջանի կայունության եւ եւ անվտանգության համար»,- ասված Է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշված Է, որ 60 միլիոն դոլարը, Պետդեպի կարծիքով՝ ֆինանսավորման բավականաչափ ծավալ Է, որպեսզի գործակալությունը շարունակի աշխատանքը:

ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալությունն ապահովում Է պաղեստինցի ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձերի վճարումը Հորդանանում, Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափին: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է կրճատել պաղեստինցիների օգնությունն այն բանից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am