Ադրբեջանի տարածքում հրաբխային ժայթքում է տեղի ունեցել

Armenpress 19:25, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Հրաբուխը սկսել է ժայթքել գիշերվանից և ժայթքումը դեռևս շարունակվում է: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա:

Գյուղի բնակելի տները գտնվում են հրաբխային օջախից 20-30 մետր հեռավորության վրա, և գիշերը բնակիչներն արթնացել են անսովոր բարձր աղմուկից:

Հրաբխի ժայթքման հետևանքով Գուշչու գյուղի տները և բնակիչները չեն տուժել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am