Գիտնականները նշել են աղի գլխավոր վտանգը

Armenpress 17:20, 16 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ չափազանց քանակությամբ աղի գործածումը փոփոխություններ Է առաջ բերում աղիների համակարգում, որոնք մարդու ճանաչողական գործառույթների դեգրադացիայի են հանգեցնում: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Nature Neuroscience-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները ցույց են տվել, որ երեք շաբաթվա ընթացքում նատրիումի քլորիդի չարաշահումը հանգեցնում Է Էնդոթելային ֆունկցիայի խանգարման, ուղեղի արյան հոսքի նվազման եւ ճանաչողական խանգարումների, բայց չի փոխում զարկերակային ճնշումը:

Գիտնականները նման եզրակացությունենրի են հանգել մկներին դիտարկելու ընթացքում: Ստացված արդյունքները, նշում են հեղինակները, ճիշտ են նաեւ մարդկանց համար: Մասնագետները նկատել են, որ բարձրաղային սննդակարգի բացասական հետեւանքները վերանալու հնարավորություն են ունեցել կրծողներին սնման նորմալ ռեժիմի վերադարձնելու դեպքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ Է տալիս օրական գործածել հինգ գրամ աղից ոչ ավելի: Նշվում Է, որ մարդու կողմից աղի գործածումն օրական մինչեւ հինգ գրամ նվազեցումը կարող Է տարեկան մոտավորապես 2,5 միլիոն մահեր կանխել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am