Ֆիլիպինների իշխանություններն ընդլայնել են տարահանման գոտին հրաբխի սպառնալիքի պատճառով

Armenpress 15:18, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Philippine Star հրատարակությունը:

AP գործակալությունը նշում Է, որ Ֆիլիպինների Ալբայի նահանգում գրեթե 15 հազար բնակիչներ են հեռացել արթնացած Մայոն հրաբխի մերձակա 7 կիլոմետր շառավղի տարածքում գտնվող բնակավայրերից: Հրաբխի հավանական ժայթքման պատճառով նաեւ ժամանակավորապես դադարեցված են պարապմունքները տեղի դպրոցներում:

Որոշ ուսումնական հաստատություններ իշխանությունների ցուցումով վերասարքավորել-դարձրել են ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Մասնագետները մի քանի ժամում ինը ցնցումներ են գրանցել, դրանցից չորսն ուղեկցվել են լավայի ժայթքմամբ եւ հրաբխային մոխրի արտանետմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am