Իռլանդիայի նախագահը ցավակցություն Է հայտնել The Cranberries-ի մենակատարուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ

Armenpress 11:17, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը ցավակցություն Է հայտնել The Cranberries իռլանդական ռոք-խմբի վոկալիստուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ, որը վախճանվել Է հունվարի 15-ին 46 տարեկան հասակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նախագահի մամուլի ծառայության հրապարակման մեջ:

«Նրա ընտանիքի եւ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իռլանդական երաժշտությունը, իռլանդացի երաժիշտներին եւ կատարողներին, նրա մահը մեծ կորուստ կլինի»,- ասված Է նախագահի հայտարարության մեջ: Դոլորես Օ’Ռիորդանը հանկարծամահ Է եղել հունվարի 15-ի առավոտյան Լոնդոնի Փարք լեյն փողոցի Hilton հյուրանոցում: Հետաքննության նախնական փուլում այս մահը գնահատվում Է որպես անբացատրելի: Օ’Ռիորդանը The Cranberries հանրաճանաչ ռոք-խմբի վոկալիստուհի Էր 1990 թվականից:

1994 թվականին խումբը ձայնագրել Է Zombie կոմպոզիցիան, որը հռչակ բերեց կոլեկտիվին եւ 1995 թվականին ստացավ MTV հեռուստաալիքի Եվրոպական երաժշտական պարգեւը «Լավագույն երգ» անվանակարգում: Խմբի վերջին ալբոմը՝ Something Else անվանումով, թողարկվել Է 2017 թվականի ապրիլի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am