Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան

Armenpress 12:16, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ռոհանիի այցը նախատեսվում է մարտի վերջին շաբաթվա ընթացքում:

Trend-ը նշել է, որ համաձայն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Իրանի հետ Ադրբեջանի առևտրաշրջանառությունը կազմել է 229 մլն ԱՄՆ դոլար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am