Իբրահիմովիչը կրկին կմարզվի հունվարի վերջին

Armenpress 15:12, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է խաղադաշտ վերադառնալ հունվարի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Շվեդ հարձակվողը նորից մարզումների կվերադառնա, երբ իրեն ավելի լավ զգա:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am