Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը

Armenpress 14:45, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան հունվարի 12-ին ավարտել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի ընտրության շուրջ քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգում:

Օսկարի բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուները կհայտարարվեն հունվարի 23-ին: Հաղթողների համար վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 20-27-ը: Իսկ վերջնական հաղթողները հայտնի կդառնան մարտի 4-ին Լոս Անջելեսում՝ «Օսկարի» ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am