Խարդախության համար մեղադրվողը կալանավորվել է

Armenpress 12:54, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի շնորհիվ` Երևանի Մովսես Խորենացու փողոցի տներից մեկից հայտնաբերվել և  բերման է ենթարկվել 1963 թվականին ծնված Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հակոբյանը 2017 թվականի հունիսի 7-ից Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք: Հետախուզվողը նյութերով հանդերձ ներկայացվել է տեղի նախաքննական մարմին, ապա տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am