Մեյը նշել Է Բրիտանիայի համար գերակա թեման Brexit-ի շուրջը բանակցություններում

Armenpress 11:23, 12 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը եւ դրա աշխատատեղերը գերակայություն են Եվրամիության հետ Brexit-ի շուրջը բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 11-ին բանկիրների հետ կայացած հանդիպման ընթացքում. նրա խոսքը բերված Է վարչապետի ներկայացուցչի՝ միջոցառումից հետո տարածված հաղորդագրության մեջ:

Կառավարության ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլանավորում են մինչեւ մարտի վերջը Բրյուսելի հետ համաձայնության գալ Brexit-ից հետո անցումային շրջանի պայմանների շուրջը: Հաղորդագրության մեջ հավելվում Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր Է «սպասարկյալների եւ հարկատուների շահերը դնել Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ ապագա կարգավորիչ հարաբերությունների շուրջը բանակցությունների կենտրոնում»:

Ֆինանսական հատվածի ապագայի քննարկմանը մասնակցել են այնպիսի բանկերի ղեկավարներ, ինչպիսիք են Goldman Sachs-ը, HSBC-ն, UBS-ը եւ այլ ֆինանսական կազմակարպություններ:

2016 – 2017 ֆինանսական տարվա արդյունքներով՝ բրիտանական բանկային հատվածը, որտեղ զբաղված Է ավելի քան մեկ միլիոն մարդ, երկրի բյուջե Է մուծել 72 միլիարդ ֆունտ ստեռլինգի հարկեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am