4,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւելքում

Armenpress 11:01, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,9 մագնիտուդով երկրաշարժ Է հունվարի 11-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երեւանի ժամանակով ժամը 07:18-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Շիրազ քաղաքից 484 կմ արեւելք եւ Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 30 կմ խորության վրա Էր: Հնարավոր զոհերի ու ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am