Ստամբուլում հույն և ասորի համայնքների հոգևոր առաջնորդներն այցելել են Պոլսի Հայոց պատրիարքարան  

Armenpress 15:23, 10 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Թուրքիայի հունական համայնքի հոգևոր առաջնորդ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հունվարի 8-ին այցելել են Պոլսի Հայոց պատրիարքարան:

 Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նշվում է Պոլսի Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում:

 Առաքելության նպատակն եղել է հատուկ տոնական այցով շնորհավորել Թուրքիայի հայ համայնքի սուրբծննդյան տոները:

 Հոգևոր հյուրերին ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Հանդիպմանը հոգևոր հայրերն անդրադարձել են Թուրքիայի փոքրամասնությունների ներկայիս վիճակին, քննարկել մի շարք խնդիրներ, հայկական, հունական և ասորական համայնքների միջև փոխգործակցության հեռանկարները:

 Հանդիպմանը մասնակցել են այս եկեղեցիների այլ բարձրաստիճան հոգևորականներ ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am