Սաստիկ քամին ավերածություններ Է գործել Թբիլիսիում

Armenpress 11:30, 10 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել Է ծառեր, վնասել Էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Քամին ծառեր Է տապալել նաեւ Ժվանիայի հրապարակում եւ Գուրամիշվիլիի պողոտայում: Այնտեղ դրանք ընկել են մայթերին: ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը սահմանափակվել Է Վրաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում:

Բացի այդ, ուժգին քամու պատճառով հարկադրված են եղել հետաձգել ավիաչվերթները: Մասնավորապես, Թբիլիսիից երկու չվերթ չի իրականացվել Գերմանիայի եւ Թուրքիայի ուղղությամբ:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում քամու արագությունը հասել Է վայրկյանում 31 մետրի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am