ԱՄՆ-ը երեք ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա

Armenpress 11:27, 10 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են բրիտանական ավիացիոն կայքերը, որոնք հետեւում են ռազմական օդուժի տեղափոխություններին:

Բոլոր երեք B-52H-երը մտնում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 5-րդ ռմբակոծիչ ավիաթեւի կազմի մեջ, որը բազավորված Է ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի «Մայնոթ» ավիաբազայում:

Եվրոպա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական օդուժի արագ տեղափոխման անմիջական նպատակների եւ խնդիրների մասին հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am