ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 8-ի ամփոփագիրը

Armenpress 20:19, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 8-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հունվարի 8-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 8-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 8-ին, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Լոռի-Բերդ-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 9-ին, ժամը 2.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրաբեր ճանապարհին բախվել է ճամփեզրյա էլեկտրասյանը, ծառին, այնուհետև՝ պատի: Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 8-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Արթիկի Ղարիբջանյան փողոցի թիվ 11 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21015»-ի վարորդը ստացել է դեմքի վնասվածքներ և առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն:

Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ320» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Կոմիտասի և Մ.Խորենացու փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am