Հռոմի Ֆրանցիսկոս պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին

Armenpress 10:39, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի պապի շնորհավորական նամակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուսը:

Նամակում Պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ մաղթելով, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը դարձել են տիրապետող ներկայություն:

Հանդիպմանը Արամ Ա կաթողիկոսը և Իվան Սանդուսը խոսել են Մերձավոր Արևելքը փոթորկող հարցերի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am