Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվությունն ավելի քան 400 ընտանիքի տոն է պարգևել

Armenpress 10:21, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին: Նրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ «Օրրան»-ի՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ են նվիրաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք են ստացել ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն են ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունները:

Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում թեթևացնել հոգսերի տակ կքված որոշ կարիքավոր մարդկանց դրությունը և հույսի ճրագ տալ նրանց՝ 2018 թվականի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am