ԵՄ-ն Իրանի ԱԳ նախարարին հրավիրելու Է քննարկել երկրի իրադրությունը

Armenpress 12:08, 8 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պլանավորում Է հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որպեսզի նրա հետ քննարկի երկրում հակակառավարական ելույթներին վերաբերող հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մենք որոշել ենք Իրանի արտաքին գործերի նախարարին հրավիրել գալիք շաբաթ, եթե հնարավոր լինի»,-ասել Է դիվանագետը ZDF գերմանական հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել Է, որ ԵՄ-ն «պաշտպանում Է ցույցերի ազատությունը, պետությունը նույնպես պետք Է այն պաշտպանի»:

Դրա հետ մեկտեղ Գաբրիելն ընդգծել Է, որ Բեռլինը չի հետեւելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով պահանջում Է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես գա Իրանում իշխանափոխության օգտին:

Գաբրիելի խոսքով՝ Գերմանիան, ինչպես եւ Ֆրանսիան, «դեմ են Իրանում ներքին հակամարտությունների հետ կապված հարցերի շուրջ մեքենայություններ անելու փորձերին»:

ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ գումարված նիստում, որը նվիրված Էր Իրանի իրադրությանը, հայտարարել Է, որ իրանցիների հակակառավարական ելույթները «սպառնալիք չեն ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Նա նշել Է, որ «Իրանում փոփոխությունները պետք Է դառնան ոչ թե արտաքին ներգործության, այլ իրանական ժողովրդի աշխատանքի արդյունքը» եւ որ «չի կարելի մեքենայություններ թույլ տալ Իրանի այդ ճգնաժամի կապակցությամբ», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am