Մառախուղը կազմալուծել էր Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը

Armenpress 11:23, 8 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանը լույս հունվարի 8-ի գիշերը չի կարողացել ութ չվերթ ընդունել թանձր մառախուղի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Չեղարկել են Թբիլիսի-Ստամբուլ հինգ չվերթ եւ մեկական չվերթ Դուբայից, Մյունխենից ու Բաքվից: Այդ չվերթերը պետք Է իրականացնեին Turkish Airlines, FluDubai, Pegasus, Lufthansa, Qatar ավիաընկերությունները:

Քանի որ ինքնաթիռները չեն կարողացել վայրԷջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ուղեւորները Թբիլիսիից չեն մեկնել հակառակ ուղղությամբ: Թբիլիսիի ուղղությամբ չվերթները հետաձգվել են Թել Ավիվից, Մոսկվայից, Դոհայից, Կիեւից եւ Ուրումչիից:

Ներկայում օդանավակայանն աշխատանքը վերսկսել Է սովորական ռեժիմով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am