Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

Armenpress 13:29, 28 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաթիկ Սեյրանյանը Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրանյանն ընտրվեց դեկտեմբերի 28-ին՝ միության 12-րդ համագումարում կայացած ընտրության արդյունքում՝ 57 կողմ և մեկ դեմ  ձայնով:

Սեյրանյանը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիրն է, նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարողը: 

Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցների 41 ղեկավարներ և ներկայացուցիչներ հայտարարությամբ իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը:

Ինքնաառաջադրվել էր նաև միության անդամ Հարություն Ծատրյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախկին նախագահն էր Աստղիկ Գևորգյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am