Բրիժիտ Բարդոն հուշագրություններ Է հրատարակելու

Armenpress 13:24, 27 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիժիտ Բարդոն 2018 թվականի հունվարի 25-ին կհրատարակի իր հուշերի գիրքը: Այս մասին ֆրանսիացի դերասանուհին եւ կենդանիների պաշտպանն ինքը դեկտեմբերի 26-ին հայտնել Է France-Presse գործակալությանը, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը:

«Այս գիրքը կամփոփի իմ գործունեությունը: Այն կկոչվի «Արցունքներ մարտում»: Դա կլինի իմ վերջին գիրքը. ես այլեւս մտադիր չեմ այլ գրքեր լույս ընծայել»,- ասել Է 83-ամյա ֆրանսուհին: Նա ընդգծել Է, որ հուշագրություններում կշարադրի «աշխարհի եւ հասարակության իր տեսլականը, այն բանի տեսլականը, թե իշխանություններն ինչ կերպ են այն կառավարում, ինչպես նաեւ, թե ինչպես են վերաբերվում կենդանիներին» իր երկրում:

Հուշագրությունները կհրատարակի Ֆրանսիայի Plon խոշորագույն հրատարակչությունը: Բարդոյի նախորդ գիրքը «Ճիչ լռության մեջ»-ը, լույս Է տեսել 2003 թվականին Rocher հրատարակչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am