«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում նոր մասնագիտացված ծառայություններ կգործեն

Armenpress 15:44, 26 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շարժունակության խնդիրներ ունեցող ուղևորներին հատուկ ծառայություն կմատուցվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում մատուցվող ծառայությունների որակը։ Կարող ենք ասել, որ առաջիկայում այդ երկու օդանավակայաններում գործելու են մասնագիտացված ծառայություններ՝ օժանդակելու շարժունակության խնդիրներ ունեցող ուղևորներին»,- ընդգծեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը։

Հատուկ պատրաստություն անցած աշխատակիցները համապատասխան օգնություն կցուցաբերեն հաշմանդամություն ունեցող անձանց։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am