Nokia-ն կվերսկսի E71 լեգենդար qwerty–սմարթֆոնի վաճառքները

Armenpress 15:01, 25 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HMD Global ընկերությունն աշխատում Է Nokia E71-ի «լիաչափ» ստեղնաշարով ամենահանրաճանաչ հեռախոսներից մեկի նոր տարբերակի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gizmochina պորտալը:

Ապարատը, որն, ըստ լուրերի՝ կհայտնվի 2018 թվականին, նախորդից կժառանգի qwerty-դասավորություն, կստանա 3,5-դյույմանոց սենսորային դիսփլեյ՝ 480 p լուծաչափով, Snapdragon 205 պրոցեսոր եւ 4G եւ Bluetooth SIG ենթակալ:

Անվանացուցակներում նաեւ հիշատակվում Է մեկ գիգաբայթ RAM եւ ութ գիգաբայթի հիշասարք:

Հաղորդվում Է, որ հեռախոսը կհանդերձեն երեք մեգափիքսել խցիկով՝ տվիչով: Շուկայում մատչելի կլինեն մեկ կամ երկու SIM-քարտերով ենթակալով մոդելները: Սպասվում Է, որ ապարատի գինը կկազմի 150-ից մինչեւ 300 ամերիկյան դոլար: E71 յուրօրինակ մոդելը վաճառքի Է հանվել 2008 թվականին: Թողարկման պահից ի վեր մեկ տարում իրացվել Է ավելի քան 15 միլիոն qwerty-սմարթֆոն:

Ընկերությունից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն հետեւել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am