ԱՄՆ-ն որոշում է կայացրել Ուկրաինային ժամանակակից պաշտպանական միջոցներ տրամադրելու մասին

Armenpress 11:52, 23 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել ժամանակակից պաշտպանական միջոցներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտը:

«ԱՄՆ որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել պաշտպանական միջոցներ: Մեր ջանքերն ուղղված են Ուկրաինային օգնելու ամրապնդել պաշտպանական հնարավորությունները երկարաժամկետ հեռանկարում, պաշտպանել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխել ագրեսիան»,-ասված է նրա հայտարարությունում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի օգնությունը բացառապես պաշտպանական բնույթ ունի:  Հեզեր Նաուերտն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մնում է հավատարիմ Մինսկի համաձայնագրին, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում կոնֆլիկտը կարգավորել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am