Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Վորոնինի մրցաշարում

Armenpress 11:35, 21 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Վորոնինի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային մրցաշարում մարմնամարզիկները սկսել են պայքարը անհատական ձևերում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, հենացատկերի վարժությումում հավաքելով 14,176 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր: Դավթյանը երկրորդն է եղել նժույգթափերի վարժությունում, իսկ զուգափայտերի վրա նա գրավել է 3-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վիգեն Խաչատրյանը, ազատ վարժությունում (13,500 միավոր) գրավել է երրորդ տեղը: Նախօրեին Դավթյանը և Խաչատրյանը թիմային պայքարում գրավել էին 3-րդ տեղը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am