Վրաստանը ֆրանսիական ՀՕՊ Է տեղակայել իր տարածքում

Armenpress 18:09, 20 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, դեկտեմբերի 20-ին, ելույթ ունենալով խորհրդարանի կոմիտեների լսումներում, հայտարարել Է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայված Է հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հակաօդային պաշտպանության համակարգի գնման մասին Վրաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համաձայնագրերն ստորագրվել են տակավին 2015 թվականի ամռանը: Նախարարն ընթացիկ տարում մի քանի անգամ այցելել Է Ֆրանսիա, որտեղ գործընկերների հետ բանակցություններ Է վարել այդ հարցի շուրջ եւ եղել Է այն գործարաններում, որոնք հակաօդային համակարգեր են թողարկում:

«Մենք ձեռք ենք բերել տեխնիկական սարքավորում, որն արդեն գտնվում Է Վրաստանում… Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի համագործակցության առաջին փուլի շրջանակներում մեր օդային տարածությունն ավելի պաշտպանված լինի, եւ մենք պատրաստ ենք ֆրանսիացի մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքը երկրորդ փուլում»,-ասել Է նախարարը:

Նա հավելել Է, որ երկրորդ փուլը նախատեսում Է Ֆրանսիայում վրացի այն սպաների վերապատրաստումը, որոնք կառավարելու են հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am