ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 11:06, 20 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 93 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Դեկտեմբերի 19-ի նիստում խորհրդարանը քննարկել է օրակարգում ընդգրկված օրենսդրական 17 նախաձեռնություններից 10-ը:

Քվեարկություններից հետո պատգամավորները կանցնեն օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am